Դավթաշեն 1-ին թաղամասում, Երևան Սիթի սուպերմարկետի հարևանությամբ վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի կոմերցիոն տարածք` գործող բիզնես մոնոլիտ շենքում, որի ընդհանուր մակերեսը 226 քմ է: Տարածքում երկար ժամանակ գործել է սննդի կետ: Յուրաքանչյուր հարկն ունի առանձին մուտք, այսպիսով հարմար է վարձակալել առանձին հարկերով: Կա նաև ընդհանուր մուտք: Այն գեղեցիկ կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի լավ օդափոխության համակարգ: Ճակատային մասում տեղադրված են հատակից առաստաղ ձգվող վիտրաժներ: Բաղկացած է 3 սրահից, կա սանհանգույց, որը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Հարմար է ցանկացած բիզնես գործունեության համար: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի: Հնարավոր է վարձակալություն կահույքի հետ միասին` հավելավճարով: