Չորս հարկերից բաղկացած, բոլոր կենցաղային հարմարություններով ապահովված այս առանձնատունը գտնվում է Ջեյմս Բրայս (նախկին Մ.Բաղրամյան 2-րդ պող.) հասցեում՝ նախագահի նստավայրից մոտ 500 մ և Մ.Բաղրամյան պողոտայից 50 մ հեռավորության վրա։ Հողի մակերեսը կազմում է 720 ք.մ, իսկ բնակելի մակերեսը՝ 800 ք.մ։ Յուրաքանչյուր հարկի մակերեսը 200 ք.մ է, աստիճաններն էլ սպիտակ մարմարից են։ Մուտքի դուռը երկաթյա է, պատուհանները՝ եվրոպական արտադրության։ Ընդգրկում է մարոկկոնյան շոգեբաղնիք, զգեստասենյակ, լվացքասենյակ, մարզասենյակ և մի շարք այլ սենյակներ։ Շինության արտաքին հատվածները պատված են կարմիր տուֆով։ Ողջ տարածքը շրջափակված է դրսից` կարմիր տուֆից և բազալտից , իսկ ներսից բազալտից և տրավերտինից պատրաստված պարիսպներով։ Ապահովված է շուրջօրյա ջրամատակարարմամբ, ոռոգման ջրով, բնական գազով, անհատական ջեռուցման համակարգով։ Տան չորրորդ հարկից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Արարատ լեռը։ Բակում ունի 80 ք.մ մակերեսի չափով ավտոկայանատեղի, մանղալ, ստորջրյա լուսավորությամբ և դելֆինի մոզաիկ պատկերով մերսող լողավազան։ Ունի գեղեցիկ և բուսականությամբ առատ այգի, որտեղ տնկված են ընկուզենի, թթենի, եղևնի և վարդեր։ Գինը պայմանագրային է։ Շատ հարմար է շահագործել որպես հյուրանոց, հյուրատուն և կորպորատիվ հավաքույթներ կազմակերպելու համար։ Կարող է տրվել նաև առանձին հարկերով: