Վաճառվում է 4 հարկանի գործող հյուրանոց Արաբկիր համայնքում, Գրիբոյեդով փողոցի վրա։ Շինության ընդհանուր մակերեսն է՝ 534 ք/մ /կա ընդլայման հնարավորություն/։ Ընդհանուր հողատարածքի մակերեսը՝ 737 ք/մ։ Հյուրանոցը բաղկացած է 3 վերգետնյա և 1 ստորգետնյա հարկերից։ Հյուրանոցն ունի՝ 5 մեկ սենյականոց, 2 երկսենյականոց և 2 երեք սենյականոց համարներ։ Առկա է նաև հարմարավետ և մաքուր 2 շոգեբաղնեիք և 2 լողավազան։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի հյուրանոցի խոհանոցը, որտեղ պատրաստվում են ոչ միայն հայկական, այլ նաև եվրոպական խոհանոցին հատուկ, համեղ և օրիգինալ ուտեստներ։ Հյուրանոցը ամբողջովին վերանորոգված է, համալրված թանկարժեք գույքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Հյուրանոցի դիմաց կա մոտ 10 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոկայանատեղի: Ետևի կողմում կա մոտ 250ք/մ տարածքը ընդլայնելու հնարավորություն։Վաճառվում է ինչպես կանխիկ, այնպես էլ փոխանցումով։