Քաղաքի կենտրոնում, լավագույն հատվածում` Մոսկովյան փողոցի վրա որպես գրասենյակ վաճառվում է 3 սենյականոց բնակարան 106 քմ մակերեսով: Տարածքը գտնվում է 5 հարկանի ստալինյան նախագծի քարե շենքի 2-րդ հարկում: Ծածկերը բետոնապատ են: Բնակարանը արևկող դիրք ունի, հատակը ծածկված է մանրահատակով, խոհանոցը կահավորված է տեղադրված է գազի կաթսա: Ունի մեծ բաց պատշգամբ, խորդանոց, լոգասենյակը սալիկապատված է և հագեցած է սանտեխնիկայով: Շենքն ունի մուտք` փողոցից և բակից: Մոտակայքում է գտնվում Բրյուսովի անվան համալսարանը, ՍԱՍ սուպերմարկետը, ժամանցի կենտրոններ և այլն: