Վաճառվում է արտադրական տարածք, որի ընդհանուր մակերեսը 1017 քմ է, շինության մակերեսը` 945 քմ: Այն գտնվում է Քանաքեռ - Զեյթուն համայնքում, Դրոյի փողոցում: Ճակատային մասը 40 մ է, առաստաղի բարձրությունը` 7 մ: Բոլոր կոմունիկացիաները առկա են (ջուր, կոյուղի, գազ), ունի 2 կետով եռաֆազ հոսանք` յուրաքանչյուրը 600 կՎտ: Տարածքը պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս: