Կոմերցիոն տարածքը գտնվում է Եղվարդի խճուղու առաջին գծի վրա՝ «Սեմուր ընդ Կո» արտադրամասի մոտակայքում։ Ընդհանուր մակերեսը 900 ք.մ է։ Բոլոր կողմերից պարսպապատ է։ Տեղադրված են մետաղյա դարպասներ։ Բացված է երկկողմանի մուտք։ Ապահովված է եռաֆազ հոսանքով, մշտական ջրամատակարարմամբ, գազամատակարարմամբ։ Բաժանված է 21 սենյակների, որոնց մի մասը կարող է առանց հավելյալ հարդարման աշխատանքների շահագործվել, իսկ մյուս մասը՝ ոչ։ Ունի կաթսայատուն, առանձին էլեկտրակայան և բավականին ընդարձակ նկուղ։ Վերջինիս մակերեսը կազմում է 450 ք.մ։ Հողատարածքի մի մասը մշակովի այգի է։ Դիմացը կա ազատ տարածություն ավտոմեքենաներ կայանելու համար։ Գինը ` սակարկելի: