Առանձնատուն, Երևան, Քանաքեռ-Զեյթուն

20 Հոկտեմբեր 2018
 
Կամարակ 16-րդ փող. 5 սենյակ Բնակելի՝ 615 մ2, հողատարածք` 470 մ2 3 հարկանի Կոդ` 89753
Վաճառք - 580,000 $
Վարձակալություն - 5,000 $/ամիս

Վաճառվում կամ վարձով է տրվում 3 հարկանի շքեղ առանձնատուն՝ բնակելի 615 քմ. մակերեսով և 470 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Կամարակ 16-րդ փողոցում՝ հանգիստ և անաղմուկ հատվածում։ Այն կապիտալ նորոգված է՝ դասականի և ժամանակակցի համադրությամբ։ Զրոյական հարկում են գտնվում ավտոտնակը՝ 4 մեքենայի համար նախատեսված, կաթսայատունը, լվացքատունը և 3 հատ նկուղային տարածքներ։ Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը՝ ոսկեզօծ սյուներով և քիվերով, խոհանոցը՝ կաղնու փայտից կահույքով և արգենտինական գրանիտով երեսպատված, լոգարան, սանհանգույց և խորդանոց։ 2-րդ հարկում են գտնվում 3 ննջասենյակները՝ իրենց առանձին լոգարանով և զգեստապահարանով։ 3-րդ հարկը ևս ամբողջությամբ բնակելի է, կա մեկ սանհանգույց և ընդարձակ տարածք, որը կարելի է օգտագործել ըստ անհրաժեշտության։ Ընդարձակ և կանաչապատ բակում՝ դեկորատիվ ծառերի ներքո են գտնվում զրուցարանը՝ ամբողջությամբ փայտե կահույքով, մանղալով, թոնիրով և ամառային խոհանոցով։ Վարձակալության է տրվում ողջ գույքի հետ միասին։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 3
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ