Մարշալ Բաղրամյան պողոտայի և Ալիխանյան փողոցի խաչմերուկի մոտ վաճառվում է 3 հարկանի գեղեցիկ շինությամբ տուֆե նորակառույց առանձնատուն՝ բնակելի 430 քմ մակերեսով և ընդհանուր 300 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը կառուցվել է հետաքրքիր ճարտարապետական լուծումներով: Գտնվում է 0-ական վիճակում, տեղադրվել են բարձրորակ ալյումինե պատուհաններ: Տանիքը նոր կառուցվել է: Ունի կաթսայատուն, տեղադրվել են գազի կաթսաներ: Նախատեսված է նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, 5 ննջարան, 3 սանհագույց, ունի 2 բաց պատշգամբ և ավտոկայանատեղի` 3 մեքենայի համար: Բակը սալապատված է բազալտե սալիկներով: Ամբողջությամբ պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս: խնամված ու կոկիկ է, ամբողջությամբ պարսպապատ է, կա տեսահսկման համակարգ: Բակում կա ամառային խոհանոց, որտեղ առկա են բոլոր անհրաժեշտ հարմարությունները: Գինը ներառում է ամբողջ գույքն ու տեխնիկան: