Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի յուրօրինակ գեղեցիկ լուծումներով մոդեռն առանձնատուն Մ. Բաղրամյան պողոտայում, Ազգային ժողովի շենքի մոտ: Բնակելի մակերեսը կազմում է 500 քմ, հողատարածքը` 700 քմ: Նորոգումը կատարվել է բարձրորակ շինանյութով: Տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ և օդորակիչներ: Սենյակները լուսավոր են, համալրված են նոր կահավորանքով և գույքով: 1-ին հարկում է գտնվում հյուրասենյակն ու խոհանոցը: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, որից 2-ը` "մաստերբեդրում" են: Շենքում ընդհանուր առկա է 4 սանհանգույց, որոնք սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Հատակը երեսպատված է եվրոպական լամինատով, մյուս մասը քար է: Ամբողջը բարձրաճաշակ կահավորված է: Տունն ունի բաց պատշգամբներ` գեղեցիկ տեսարաններով, 2 մեքենայի ավտոկայանատեղի, անվտանգության համակարգ, ունի խնամված կանաչապատ բակ: Հարևանությամբ է մետրոն: