Փարաքարում՝ Օդանավակայանի ճանապարհին, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 220 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 380 քմ։ Երկրորդ հարկը կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր կոմունիկացիաներով, սանհանգույցը և խոհանոցը սալիկապատված են։ Մուտքին տեղադրավծ է երկաթյա դուռ, իսկ պատուհանները եվրոպական արտադրության են։ Առաջին հարկը ունի վերանորոգման կարիք։ Բակում ունի բացօթյա տարածք մեքենաներ կայանելու համար։