Առանձնատուն, Երևան, Վահագնի թաղամաս

23 Հունվար 2019
 
Վահագնի թաղ. 5 սենյակ Բնակելի՝ 260 մ2, հողատարածք` 500 մ2 2 հարկանի Կոդ` 98034
Վաճառք - 350,000 $

Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ կահավորանքով առանձնատուն, որի շինության մակերեսը 260 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 188 քմ (օգտագործելի 500 քմ)։ Այն գտնվում է Վահագնի թաղամասում։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, խոհանոցը, լվացքատունը, սանհանգույցը, մուտք դեպի ավտոկայանատեղ և կիսանկուղ, իսկ խոհանոցից ելք դեպի պատշգամբ և այգի ։ 2-րդ հարկում՝ 2 սանհանգույց, 3 ննջարան, 1 բաց պատշգամբ։ Առանձնատունը եվրո նորոգված է՝ համապատասխան բոլոր եվրոպական ստանդարտների, հատակը ծածկված է կաղնե մանրահատակով։ Ջեռուցման և հովացման համակարգը կենտրոնացված է։ Նկուղը՝ 90 քմ. է, որը զրոյական վիճակում է և կարող է ծառայել որպես հանգստի հատված։ Պատշգամբներից գեղեցիկ տեսարան է բացվում: Առանձնատունն ունի հեքիաթային ընդարձակ և կանաչապատ այգի, որտեղ կան բազմաթիվ եղևնիներ, բարդիներ, մրգատու ծառեր և ծաղիկներ: Այգու եղևնիների բարձր լինելը ապահովվում է ողջ տարածքի մեկուսի և առանձին լինելը, ինչը թույլ է տալիս տարվա բոլոր եղանակներին լիարժեք վայելել այգում ժամանակ անցկացնելու և հանգստանալու հաճույքը: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։ Առանձնատունը վաճառվում է կահույքի հետ միասին։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ