Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

25 Հունիս 2025
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 583 մ2, հողատարածք` 677 մ2 Կոդ` 120905   |   http://est.am/120905 click to copy the link
Վաճառք - 765,000 $
դիտել են 90 անգամ

Վահագնի թաղամասում վաճառվում է 3 հարկանի նրբաճաշակ հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 583 քմ մակերեսով և 677 քմ հողատարածքով։ Շենքի էքստերիերի և ինտերյերի լուծումները մշակել է "Արմատ" դիզայն ստուդիոն: Առանձնատունը չվերանորոգված վիճակում է, պատերի բաժանումները արված են, տեղադրված են վիտրաժային պատուհաններ: Նկուղային հարկում նախատեսված է ժամանցի սրահ, մառան, խորդանոց, սանհանգույց: 1-ին հարկում՝ ավտոտնակ, կաթսայատուն, ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ (ննջարան), զգեստասենյակ, սանհանգույց: 2-րդ հարկ` 3 ննջասենյակ իրենց զգեստասենյակներով և սանհանգույցներով, լվացքատուն, 3 բաց և 2 ֆրանսիական պատշգամբ: Տանիքը՝ տերասա (125 մ) Արարատի տեսարանով: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: վերան. ընթացքում
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: կենտրոնացված
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Էլեկտրականություն
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Գազի հնարավորություն
  • Գազ
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ