Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

25 Օգոստոս 2023
 
Բնակելի՝ 888 մ2, հողատարածք` 1,600 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 116883   |   http://est.am/116883 click to copy the link
Վաճառք - 1,550,000 $
Վարձակալություն - 8,000 $/ամիս
Գոհար Հարությունյան +374 99 900 789
Ծառայություններ
դիտել են 372 անգամ

Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի ինքնատիպ գեղեցիկ շիությամբ առանձնատուն Վահագնի թաղամասում` բնակելի 888 քմ մակերեսով և 1600 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ եվրո վերանորոգված է, սենյակները հետաքրքիր դիզայներական ոճով է իրականացրած: Ապահովված է բարձրակարգ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխության (ֆանկոլ) համակարգ: Հատակը երեսպատված է տաքացվող սալիկներով, մյուս մասը` պոպոքի և հացենու փայտյա մանրահատակով, նկուղում` տուֆով: Առաստաղը բարձր է, սենյակները լուսավոր են: Բոլոր սենյակներն ունեն մուտք դեպի բաց պատշգամբ: Նկուղային հարկն ունի գեղեցիկ լուսավորություն և պատուհաններ, օգտագործվում է հանգստի և ժամանցի համար, ունի ելք դեպի բակ: Այստեղ կա հանգստի սենյակ` բուխարիով, կինոդիտման սրահ, մառան, խոհանոց, ջակուզի, շոգեբաղնիք, համամ և 1 սանհանգույց: 2-րդ հարկում կա հյուրասենյակ, ճաշասենյակ, խոհանոց, 1 ննջարան` իր սանհանգույցով, ընդհանուր 1 սանհանգույց, ավտոկայանատեղի, մեծ պատշգամբ, նաև խոհանոցից դուրս եկող պատշգամբ: 3-րդ հարկում կա 4 ննջարան, որից մեկը մաստերբեդրում է, ունի առանձին սանհանգույց և զգեստապահարան, 2 ննջասենյակ` 1 ընդհանուր սանհանգույցով, մանկական սենյակ: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով, տեղադրված է վաննա և լոգախցիկ: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր անհրաժեշտ պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, կա արհեստական լճակ, գոլֆի մեծ և փոքր դաշտեր, թենիսի կորտեր և խաղահրապարակ:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: ֆալկոլային
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 5
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ