Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 2 հարկանի հետաքրքիր լուծումներով գեղեցիկ առանձնատուն Վահագնի թաղամասում` բնակելի 320 քմ մակերեսով և 600 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով կապիտալ վերանորոգված է, ապահովված է բոլոր անհրաժեշտ կոմունալ պայմաններով, տեղադրված են եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման և օդափոխության համակարգ: Հատակը երեսպատված է սալիկներով, մյուս մասը` փայտյա մանրատախտակով: 1-ին հարկը բաղկացած է ավտոկայանատեղիից` 2 մեքենայի համար, հյուրասենյակից, խոհանոցից, 1 ննջարանից, ունի տեռասա, 1 սանհանգույց և լվացքատուն, 2-րդ հարկում կա 3 ննջարան` զգեստասենյակներով, սանհանգույցներով ու բաց պատշգամբներով, մեծ տեռասա և ընդհանուր 1 սանհանգույց: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված են լոգախցիկներ: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորված է, համալրված է կենցաղային տեխնիկայով և բոլոր պարագաներով: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, կա արհեստական լճակ, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: