Առանձնատուն, Վահագնի թաղամաս, Երևան

07 Հունվար 2023
 
Վահագնի թաղ. Բնակելի՝ 692 մ2, հողատարածք` 1,000 մ2 4 հարկանի , նորակառույց Կոդ` 114834   |   http://est.am/114834 click to copy the link
Վաճառք - պայման.
դիտել են 775 անգամ

Վաճառվում է 4 հարկանի` ժամանակակից լուծումներով և մոդեռն շինությամբ առանձնատուն՝ բնակելի 692 քմ մակերեսով և 1000 քմ հողատարածքով, որը գտնվում է էլիտար Վահագնի թաղամասում։ Վերանորոգման ժամանակ օգտագործվել են բարձրորակ շինարարական նյութեր: Տունն ապահովված է բարձրակարգ պայմաններով` հանգստի համար լիարժեք հարմարություններով: Տեղադրված է վերջին սերնդի 2 գազի կաթսա, ունի բարձրորակ օդափոխության համակարգ: Կիսանկուղային հարկում կա կաթսայատուն` ավտոմատ համակարգով աշխատող բաքերով, լվացքատուն, տնտեսական ապրանքների սենյակ, մառան, կինոդիտման սրահ, մանկական սենյակ, մերսման սենյակ: 1-ին հարկի և կիսանկուղի միջնամասում է գտնվում փակ լողավազանը` սանհանգույցով, շոգեբաղնիքը` ցնցուղով: Այս տարածքից կա առանձին ելք դեպի բակ: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, աշխատասենյակ, ննջասենյակ և 1 սանհանգույց, 2-րդ հարկում 2 մանկական ննջարան` 1 ընդհանուր սանհանգույցով, 2 ննջասենյակ (մաստերբեդրում) իրենց զգեստասենյակներով ու սանհանգույցներով, կա 2 բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարաններով: Վերանդայի հատվածը 2-րդ հարկում է` կից շենքում, որը նաև ձմեռային այգի է: Այն ունի գեղեցիկ լուսավորություն և հաճելի միջավայր, որտեղ կարելի է տարբեր միջոցառումներ կազմակերպել: Այստեղ կա մարզասենյակ` ապահովված բոլոր հարմարություններով: Մանսարդում կա 1 ննջասենյակ (մաստերբեդրում) զգեստասենյակով և սանհանգույցով, աշխատասենյակ և 1 սանհանգույց: Առանձնատունը բարձրաճաշակ կահավորում ունի: Հատակի մի մասը մարմար է, մյուսը` լամինատ և պրեսգրանիտ: Սանհանգույցները երեսպատված են եվրոպական արտադրության կերամիկական սալիկներով՝ համալրված են որակյալ սանտեխնիկայով: Բակը առանձնացված է բարձր դեկորատիվ ծառերով, ունի գեղեցիկ կանաչապատ շրջակայք, 2 մեքենայի ավտոկայանատեղի: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, կա լողավազան, գոլֆի մեծ և փոքր դաշտեր, թենիսի կորտեր և խաղահրապարակ: Գինը ներառում է ամբողջ կահույքը և տեխնիկան:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 6
  • Սանհանգույցներ: 7
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 4
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ