Վաճառվում է 350 քմ բնակելի մակերեսով և 620 քմ հողատարածքով 2 հարկանի մոնոլիտ առանձնատուն Վահագնի թաղամասում: Առանձնատունն ունի նկուղային հարկ, որտեղ նաև նախատեսված է ստորգետնյա ավտոկայանատեղի: Տան արտաքին պատերը ջերմամեկուսացված և ձայնամեկուսացված են քարի մանրաթելով: Տանիքը նույնպես ջերմամեկուսացված է պենոպլեքսի շերտով: Երեսպատման համար օգտագործվել են տրավերտին և տուֆ: Ըստ հատակագծի՝ 1-ին հարկում նախատեսված են սանհանգույց, աշխատասենյակ (կամ ննջարան՝ ըստ նպատակահարմարության), առանձին խոհանոց, հյուրասենյակ, որն ունի ելք դեպի տան ետնամաս, որետեղ նախատեսված է մարգագետին: Հյուրասենյակում նախատեսված է տարածք բուխարու համար: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, աշխատասենյակ, ընդհանուր սանհանգույց և լոգարան, լվացքի սենյակ: Աշխատասենյակը և ննջասենյակներից երկուսն ունեն ելք դեպի պատշգամբներ, նաև առանձին սանհանգույց, լոգարան և զգեստասենյակ: Նկուղային հարկը նախատեսված է ազատ օգտագործման տարածքի և տեխնիկական սենյակի համար: Թաղամասում գործում է անվտանգության ծառայություն, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Այստեղ կան տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, «Արարատ Վելլի» ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով և խաղահրապարակով: