Վահագնի թաղամասում վաճառվում է կամ վարձակալության է տրվում է 3 հարկանի շատ նրբաճաշակ և յուրօրինակ առանձնատուն՝ բնակելի 450 քմ. մակերեսով և 800 քմ. տնամերձ հողատարածքով։ Առանձնատունը կապիտալ եվրո վերանորոգված է, ունի յուրահատուկ դիզայն, գեղեցիկ լուսավորություն և ինքնատիպ կահավորանք։ 1-ին հարկում գտնվում է ընդարձակ և լուսավոր նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց և ավտոտնակ` նախատեսված 2 մեքենայի համար: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ իրենց լոգասենյակներով, լվացքասենյակ, զգեստասենյակ և 4 բացօթյա պատշգամբ։ 3-րդ հարկում կա հանգստի սենյակ և լոգասենյակ: Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով, տեղադրված են ջեռուցման և հովացման անհատական համակարգ, բոլոր սենյակներում տեղադրված են օդորակիչներ։ Առանձնատունն ամբողջությամբ կահավորված է և համալրված անհրաժեշտ տեխնիկայով։ Բակը կանաչապատ է, ունի ամառային զրուցարան: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն: Թաղամասի տարածքում գործող "Vahakni service" ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը: Վաճառվում է ամողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: