Վարձով է տրվում կամ վաճառվում է երկհարկանի առանձնատուն Երևան քաղաքի էկոլոգիապես մաքուր և յուրահատուկ լուծումներով կառուցված՝ Վահագնի թաղամասում: Թաղամասը բաժանված է 8 տեղամասերի, որոնցում տեղաբաշխված են տարբեր ոճերի առանձնատներ, թաունհաուսներ, բարեկարգված հողակտորներ, «Շանթ» անունով արհեստական լճակը, առևտրի հաստատությունը և «Արարատ Վելլի» քաղաքամերձ ակումբը՝ լողավազանով, գոլֆի մեծ և փոքր դաշտերով, թենիսի կորտերով, ֆուտբոլի խաղահրապարակով և ռեստորանով: Տունը կապիտալ վերանորոգված է, շինության ընդհանուր մակերեսը՝ 400 քմ է, իսկ հողատարածքինը` 1000 քմ: Հագեցած է անհրաժեշտ կահույքով և տեխնիկայով: Տունը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, ունի 3 ննջասենյակ, 4 սանհանգույց, ունի նաև փակօթյա ավտոկայանատեղ` 2 մեքենայի համար: Կա բացօթյա լողավազան և հրաշալի կանաչապատ այգի: Վահագնի թաղամասում առկա են բոլոր պայմանները բարեկեցիկ, անհոգ և ապահով կյանք անցկացնելու համար: Թաղամասում գործում է շուրջօրյա անվտանգության ծառայություն, կանաչապատ տարածքները մշտապես խնամվում են այգեպանների կողմից, փողոցները մաքուր են և բարեկարգված, իրականացվում է աղբահանություն շաբաթը 3 անգամ: Թաղամասի տարածքում գործող "Vahakni service" ծառայությունը մաքսիմալ կերպով փորձում է թեթևացնել բնակիչների կենցաղային հոգսերը: Կազմակերպությունը տրամադրում է ծառայությունների ընդլայնված ցանկ՝ սկսած տան մաքրման աշխատանքներից, դայակի ծառայություններից մինչև անգամ գեղեցկության սրահի ծառայություններ: