Վաճառվում կամ վարձով է տրվում, նաև օրավարձով եռահարկ գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 448 քմ. մակերեսով և 327 քմ. հողատարածքով, որը գտնվում է Վահագնի թաղամասում։ Այն կապիտալ նորոգված է՝ համապասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Հատակը ծածկված է մանրահատակով և պրեսգրանիտով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված է նաև օդորակիչներ: Ունի նկուղային հարկ, որտեղ գտնվում է բիլիարդի սրահը, կինո սրահը, մարզասրահը, բարը և 1 սանհանգույց: Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր նախասրահը, հյուրասենյակը` բուխարիով, խոհանոցը` հարմարավետ կահավորանքով, 3 ննջասենյակ և սանհանգույց, կաթսայատուն, խորդանոց և մուտք դեպի ավտոտնակ` նախատեսված 2 մեքենայի համար։ 2-րդ հարկում են գտնվում 3 ննջարաններ, որից մեկը իր առանձին լոգասենյակով և ևս մեկ առանձին սանհանգույց և ընդարձակ նախասրահ։ Մանսարդային հարկում` 1 ննջասենյակ և սանհանգույց: Ընդարձակ, կանաչապատ և խնամված բակում կան դեկորատիվ ծառեր և կահավորված զրուցարան` նախատեսված ամառային հանգստի համար: Առանձնատունը, գտնվելով էլիտար թաղամասում, ունի 24 ժամյա անվտանգության համակարգ, կանաչապատում, ձնահավաքություն, արտաքին տարածքների մաքրություն և տեխնիկական սպասարկում։Ցանկության դեպքում տրամադրում ենք վարորդ, ով կդիմավորի Ձեզ օդանավակայանում և ապահով կհասցնի նախապես ամրագրված հասցեն։ Viber WhatsApp +(374)77600-010 Արթուր