Առանձնատուն, Ջրվեժ, Կոտայք

12 Հունվար 2023
 
13-րդ փող. Բնակելի՝ 246 մ2, հողատարածք` 2,513 մ2 2 հարկանի , նորակառույց Կոդ` 114876   |   http://est.am/114876 click to copy the link
Վաճառք - 650,000 $
Վարձակալություն - 3,000 $/ամիս

Վաճառվում է կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում 2 հարկանի առանձնատուն (մի կողմից 1 հարկ), Ջրվեժի 13-րդ փողոցում, գլխավոր ճանապարհից ոչ հեռու: Բնակելի մակերեսը կազմում է 246 քմ, հողատարածքը` 2.513 քմ: Առանձնատունը կառուցվել է 2020 թվականին և քիչ է բնակեցվել: Այն կապիտալ եվրո նորոգված է, ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի հոսանքի 2 առանձին գիծ` եռաֆազ, ջեռուցվում է բարձրորակ իտալական արտադրության գազի կաթսայով, տեղադրված է նաև ֆալկոլային համակարգ, օդորակիչներ: Տան տանիքին տեղադրված է արևային հոսանքի վահանակներ(պանելներ): Հատակը երեսպատված է պրեսգրանիտով և գերմանական արտադրության որակյալ լամինատով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 4 սանհանգույցից: 1-ին հարկից իջնում ենք ներքևի հարկ, որտեղ կա ընդարձակ հանգստի սրահ, խոհանոց և սանհանգույց: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Բոլոր սենյակները հարմարավետ և ժամանակակից ոճով կահավորված են, համալրված են տեխնիկայով: Սենյակները լուսավոր են ու կոկիկ: Բակը խնամված է, այստեղ կա բացօթյա լողավազան՝ հարմարավետ հանդերձարանով և սանհանգույցով, մրգատու նորատունկ ծառեր մոտ 80 հատ, եղևնիներ, պահեստային տարածք, կաթսայատուն և 50 քմ մակերեսով կից շինություն հավաքույթների համար` խոհանոցով և բուխարիով: Ամբողջը պարսպապատված է 2.80 բարձրությամբ տուֆով, ունի հեռակառավարվող դարպասներ, 15 մեքենայի ավտոկայանատեղի: Տունն ապահովված է անվտանգության համակարգերով` տեսաձայնագրման և ազդանշանային, գիշերային լուսավորման համակարգով, ունի ավտոմատ կաթիլային ոռոգման համակարգ: Առանձնատունն ունի հիասքանչ լանդշաֆտային տեսարաններ: Հնարավոր է փոխանակում կենտրոնում նորակառույց շենքում բնակարանի հետ` հավելավճարով:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: -
  • Խորդանոցներ: 2
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ