Երևանից 10 րոպե տևողությամբ հեռավորության վրա, Պտղնիի սկզբնամասում, վաճառվում է շքեղ վերանորոգված երեք հարկանի առանձնատուն, որի ընդհանուր մակերեսը կազմում է 535 քմ։ Տան դիմաց կա 3500քմ մակերեսով հողատարածք։ Առաջին հարկում է գտնվում գեղեցիկ կահավորված ընդարձակ և լուսավոր հյուրասենյակը, կենցաղային տեխնիկայով հագեցած խոհանոցը և սանհանգույց։ Առանձնատան աստիճանները մարմարապատ են։ Երկրորդ հարկում է գտնվում նախասրահը, հյուրասենյակը և երկու ննջասենյակ , որոնք նույնպես ունեն նրբաճաշակ կահավորանք։ Ննջասենյակներից մեկում առկա է բուխարի։ Երրորդ հարկում կա ևս երեք ննջասենյակ համապատասխան կահավորանքով: Շքապատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան։ Ապահովված է բոլոր կոմունալ հարմարություններով, ունի առանձին կաթսայատուն։ Կանաչապատ բակում կան բազմաթիվ ծառեր, եղևնիներ և խաղողի վազեր։ Տան դիմաց է գտնվում հանգստի տաղավարը, ամառային խոհանոց, մեծ լողավազանը և մեքենաներ կայանելու համար նախատեսված ազատ տարածություն։ Առանձնատունը պարսպապատ է, մուտքին տեղադրված են նախշազարդ դարպասներ։ Առնձնատնից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի ձոր: Հնարավոր է փոխանակում կենտրոնում բնակարանի հետ: