Վաճառվում է 1 հարկանի գեղեցիկ հարմարավետ նորակառույց առանձնատուն Պտղնիում, որը հարմար է ծառայեցնել նաև որպես հյուրատուն: Այն գտնվում է գլխավոր ճանապարհից ոչ հեռու, կենտրոնից 25-30 րոպե հեռավորության վրա: Բնակելի մակերեսը 70 քմ է, ունի նաև առանձին ապակեպատ ամառային խոհանոց` 65 քմ մակերեսով և հողատարածք` 600 քմ մակերեսով: Տունը բարձրակարգ նորոգված է, ապահովված է հանգստի ու ժամանցի համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով, ունի մշտական ջուր, գազատար խողովակը տեղակայված է պարսպի մոտ: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է սալիկներով: Սենյակները կահավորված են ժամանակակից ոճով, համալրված են բարձրորակ կենցաղային տեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 3 ննջասենյակից, 3 սանհանգույցից, որից 2-ը կից են ամառային խոհանոցին: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են որակյալ սանտեխնիկայով: Բակում կա 30 հոգու համար նախատեսված միջոցառումների սրահ՝ համապատասխան գույքով, ունի չժանգոտվող խորովածի մանղալ` ծխատարով և կա հարմարավետ խոհանոցի հատված: Առկա է նաև բոլորովին չշահագործված շոգեբաղնիք: Այստեղ շատ հարմար է հավաքվել և տարբեր միջոցառումներ կազմակերպել: Տունն ունի կոկիկ բակ, բացօթյա լողավազան` 27 քմ, ներսում կա ազատ տարածք 4 մեքենա կայանելու համար, տան դիմաց` ընդարձակ ազատ տարածք: Առանձնատունն ունի կանաչապատ տարածք` դեկորատիվ ծառերով: Ամբողջը պարսպապատ է, ունի հեռակառավարվող դարպասներ: Առանձնատունը հարմար է ծառայեցնել նաև որպես հյուրատուն: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: