Նոր Նորքում՝ Դավիթ Բեկ էլիտար թաղամասում, վաճառվում է 2 հարկանի շքեղ առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 279 քմ, իսկ հողատարածքինը՝ 1910 քմ։ Առանձնատունը կապիտալ նորոգված է՝ համապատասխան վերջին եվրոպական ստանդարտների։ Ջեռուցվում է գազի կաթսաների միջոցով։ Առանձնատան ննջարանների և հյուրասենյակի հատակը ծածկված է կաղնե մանրահատակով, իսկ միջանցքներում և խոհանոցում՝ պրեսգրանիտով, ինչպես նաև առանձնատան ներսի աստիճանները ևս պրեսգրանիտից են։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկպատված են։ Ինտերիերը արված է մոդեռն ոճով, ողջ կահուքը շատ նորաձև է և հարմարավետ։ Ունի առանձին 221 քմ. շինություն, որի մեջ մտնում է փակ լողավազանը, սաունան, 2 սանհանգույց, խոհանոց։ Առանձնատունն ունի շատ գեղեցիկ և բարեկարգ բակ՝ եղևնիներով, լողավազանով և խորովածանոցով, ինչպես նաև այգուց բացվում է հիանալի տեսարան դեպի ձորը։