Նոր Նորք համայնքում, Մոլդովական փողոցում, անմիջապես Նորք Ռեզիդենս հյուրանոցի մոտ վաճառվում է 2 հարկանի առանձնատուն` բնակելի 270.7 քմ, ունի նկուղ` 125.3 քմ և հողատարածք` 826.62 քմ: Առանձնատունն ունի բարձրորակ վերանորոգում, ապահովված է բարձրակարգ պայմաններով, ունի անհատական ջեռուցման (գազի կաթսա) համակարգ: Տեղադրված են եվրո պատուհաններ, հատակը երեսպատված է` 1-ին հարկը պրեսգրանիտով և սալիկներով, 2-րդ հարկը` պրեսգրանիտով և մանրահատակով: Բոլոր սենյակները կահավորված են գեղեցիկ ու որակյալ գույքով, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով, տեղադրված է լոգախցիկ և ջակուզի: 1-ին հարկն ունի մուտք դեպի նկուղ: 1-ին հարկում կա մեծ նախամուտք, ճաշասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց և լվացքի սենյակ, 2-րդ հարկում` հանգստի տարածք, 3 ննջարան` մաստերբեդրում` իրենց սանհանգույցներով և բաց պատշգամբ` գեղեցիկ տեսարանով: Տունն ունի կոկիկ խնամված կանաչապատ բակ` պտղատու և դեկորատիվ ծառերով: Հանգստի և ժամանցի համար ապահովված են լավագույն պայմանները, ունի բացօթյա լողավազան (3.5 x 7մ)` բարձրորակ ֆիլտրացվող համակարգով, ամառային զրուցարան` բուխարիով և թոնրով: Կա նաև առանձին շինություն` ամառային խոհանոցով, շոգեբաղնիք և 1 սանհանգույց: Ունի գազի 2 կետ: Առկա է 4 մեքենայի բացօթյա ավտոկայանատեղի: Առանձնատունն ապահովված է անվտանգության համակարգով, ունի ժամանակակից ոռոգման կաթիլային համակարգ, դարպասները հեռակառավարվող են: Կա 2 դոմոֆոն` մեկը ամառային խոհանոցում: Տանը կից կա մեկ այլ հողատարածք, որը մշտապես խնամվել և մշակվել է, հնարավոր է սեփականաշնորհել այն: Անմիջապես տան մոտ կառուցվում է ժամանակակից զբոսայգի` երեխաների համար ժամանցի հնարավորություններով: Մեգամոլը գտնվում է ոտքով 10 րոպե հեռավորության վրա: