Վաճառվում է 3 հարկանի առանձնատուն Ջրվեժում։ Հողատարածքը` 1500 քմ, շինության ընդհանուր մակերեսը` 350 քմ։ Շինությունը երեսպատված է տրավերտին և բազալտ քարով։ Շինությունների տանիքները կառուցված են բարձրորակ փափուկ կղմինդրից/ мягкая черепица/, կա ծխնելույզ։ Տարածքն ամբողջությամբ պարսպապատված է տուֆ քարով և երկաթյա ճաղավանդակներով, առկա է բացօթյա տանիքով ավտոտնակ` հեռակառավարվող դարպասով։ Բակում կա լողավազան, լճակ, ևս մեկ երկհարկանի շինություն` 40քմ մակերեսով։ Շինության հիմքերը շատ ամուր են, բարձրակարգ բետոնով և ջրամեկուսացնող բարձրորակ նյութերով է կառուցվել։ Տան հիմքն այնքան ամուր է, որ կարելի է հարկեր ավելացնել, իսկ պատերը կառուցված են երկշերտ տուֆից, սենյակները ձայնամեկուսիչ են, վերջին հարկի առաստաղը` ցրտաջրամեկուսիչ: Ներքին պատերը կտրտած են, բաղկացած է 8-ից ավելի սենյակներից, ունի 4 սանհանգույց: Առկա է կոյուղի, գազ, էլեկտրաէներգիա, խմելու և ոռոգման ջուր։ Ըստ շինությունների և տարածքի հնարավորությունների, կարող է ծառայել որպես բնակելի տուն, մանկապարտեզ, հյուրանոց և այլն։ Ամբողջ շինարարությունն իրականացվել է բարձրորակ շինարարական նյութերով` գերմանացի մասնագետի վերահսկողությամբ։