Նոր Նորքում, էլիտար Բագրևանդ թաղամասում վաճառվում է 3 հարկանի (1 հարկը նկուղ) գեղեցիկ շինությամբ` շքեղ վերանորոգված առանձնատուն՝ բնակելի 466 քմ մակերեսով և 1133 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը բարձրորակ նյութերով եվրովերանորոգված է, ինտերիերն ունի հետաքրքիր մոդեռն լուծումներ, բարձր ու թեք առաստաղը ապակեպատ է և տարածքը մշտապես ունենում է բնական լուսավորություն: Ներքին աստիճաննները մարմարապատ են: Հատակը երեսպատված է բարձրորակ մանրահատակով և սալիկներով: Տեղադրված են հատակից առաստաղ ձգվող պանորամային պատուհաններ: Տեղադրված է անհատական ջեռուցման և օդորակման համակարգեր: Ամբողջը կահավորված է թանկարժեք գույքով, համալրված է կենցաղային տեխնիկայով: Սենյակները ու խոհանոցը ընդարձակ են և լուսավոր: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, 6 ննջասենյակից, 6 սանհանգույցից, ունի կաթսայատուն և 2 բաց պատշգամբ: Նկուղային հարկն օգտագործվում է ժամանցի համար, որտեղ կա շոգեբաղնիք, փակ լողավազան, հանգստի սենյակ: Առկա է ավտոկայանատեղի` 3 մեքենայի համար: Բակն ունի յուրահատուկ գեղեցկություն, կանաչապատ տարածքը խնամված է, ունի դեկորատիվ ջրվեժ և ջրավազան, բացօթյա լողավազան և ջակուզի, ապակեպատ շինությամբ ամառային տաղավար` բուխարիով և թոնրով: Ամբողջությամբ պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս: