Վաճառվում է 2 հարկանի նկուղային հարկով նորակառույց առանձնատուն Բագրևանդում, որի բնակելի մակերեսը 300 քմ է, հողատարածքինը՝ 1000 քմ: Առանձնատունն ունի բարձրորակ վերանորոգում, տեղադրված են հատակից առաստաղ ձգվող եվրո պատուհաններ, անհատական ջեռուցման համակարգ, ամբողջ տան հատակը երեսպատված է տաքացվող սալիկներով: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են թանկարժեք գույքով և տեխնիկայով: Սենյակները լուսավոր են և հարմարավետ: 1-ին հարկում կա նախամուտք, հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց և հանգստի սենյակ, 2-րդ հարկում` 3 ննջասենյակ, զգեստասենյակ, բաց պատշգամբ, լվացքատուն և 2 սանհանգույց` ջակուզիով: Սանհանգույցները սալիկապատված են, հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բակում կա բացօթյա լողավազան, ամառային տաղավար, ավտոկայանատեղի` ծածկով: Տունը պարսպապատ է, ունի երկաթյա դարպասներ: Վաճառվում է ամբողջ գույքով և տեխնիկայով: