Վաճառվում է 4 հարկանի գեղեցիկ և հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 450 քմ. մակերեսով և 1100 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Բագրևանդում՝ անաղմուկ հատվածում։ Այն կապիտալ նորոգված է: Առաջին հարկը կիսանկուղային է, բաղկացած է մեկ ընդարձակ սենյակից: 2-րդ հարկում կա նախասրահ, հյուրասենյակ, բուխարի, 3 ննջասենյակ, 2 սանհանգույց, խոհանոց, որն ունի մուտք դեպի ընդարձակ բացօթյա պատշգամբ, 3-րդ հարկում` նախասրահ, 5 ննջասենյակ և 2 սանհանգույց: Տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է մանրահատակով և սալիկներով: Սանհանգույցները սալիկապատված են հագեցած սանտեխնիկայով: Առկա է մանսարդային տարածք` 4-րդ հարկում: Առանձնատունն ապահովված է լավ ժամանակ անցկացնելու համար անհրաժեշտ միջավայրով՝ բացօթյա լողավազանով, կանաչապատ տարածքով: Այգում կան պտղատու ծառեր, բուխարիով ամառային խոհանոց: Առկա է բացօթյա ավտոկայանատեղի` մի քանի մեքենայի համար նախատեսված: Առանձնատունը պարսպապատ է, տեղադրված է տեսահսկման համակարգ: