Առանձնատուն, Երևան, Նորք Մարաշ

29 Ապրիլ 2019
 
Նորք Մարաշ 7 սենյակ Բնակելի՝ 390 մ2, հողատարածք` 170 մ2 3 հարկանի Կոդ` 99827
Վաճառք - 275,000 $

Վաճառվում է 3 հարկանի նորակառույց գեղեցիկ առանձնատուն (թաունհաուս), որը գտնվում է շինարարության փուլում: Առանձնատունը կառուցվում է ժամանակակից ոճով և ունենալու է յուրահատուկ դիզայն։ Այն գտնվում է Նորք Մարաշում՝ Երևանի էկոլոգիապես մաքուր հատվածում։ Հողատարածքի մակերես`170 քմ (կանաչապատ այգի՝ 60 քմ), շինության մակերեսը՝ 390 քմ. է։ Բաղկացած է 7 սենյակներից, որոնք ունեն վառ լուսավորվածություն և հիանալի տեսարան՝ դեպի Երևան քաղաք և Արարատ լեռը: Առանձնատանը նախատեսված է՝ 1 հյուրասենյակ (1-ին հարկում),1 խոհանոց (առանձին 1-ին հարկում), 2-րդ խոհանոցի ավելացման հնարավորություն բակում, 3 ննջասենյակ (ցանկության դեպքում իրենց լոգասենյակներով),1 ժամանցի սրահ, 2 նախասրահ, 3 սանհանգույց (ննջասենյակներում ավելացնելու հնարավորությամբ)։ Առաստաղի բարձրություն 3.00 մետր է։ Ունի 4 բաց պատշգամբ, 1 տերասսա՝ 185 քմ., 1 լվացքատուն,1 կաթսայատուն։ Առանձնատանը հնարավոր է կառուցել նաև փոքրիկ լողավազան: Ունի պարսպապատ բակ, որտեղ նախատեսված է կատարել կանաչապատում: Նախատեսված է նաև ստորգետնյա ավտոկայանատեղ՝ 40 քմ մակերեսով՝ նախատեսված երկու մեքենայի համար: Ապահովված է մշտական տաք և սառը ջրով, գազով: Առանձնատան կառուցման վերջնաժամկետն է սույն թվականի սեպտեմբեր ամիսը: Մոտակայքում են գտնվում դպրոց մանկապարտեզ և բոլոր անհրաժեշտ խանութները և ժամանցի վայրերը։ Առանձնատնից մինչև Հանրապետության hրապարակ հեռավորությունը կազմում է ընդամենը 7 կմ: Գործում է եկամտային հարկի նոր օրենքը։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: -
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: վերան. ընթացքում
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: -
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 3
  • Պատշգամբներ: 4
  • Խորդանոցներ: -
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ