Նորք Մարաշ համայնքում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 450 քմ մակերեսով (յուրաք. հարկը` 150 քմ) և 450 քմ տնամերձ հողատարածքով: Այն կապիտալ վերանորոգված է, մյուս 2 հարկերը 0-ական վիճակում են, տեղադրվել են եվրո պատուհաններ: Ապահովված է կոմունալ պայմաններով, ունի անհատական ջեռուցման համակարգ: Հատակը ծածկված է բարձրորակ մանրահատակով, մի մասն էլ սալիկներով: Առկա է 2 սանհանգույց, որոնք սալիկապատված չեն: Վերանորոգված հատվածում առկա է հյուրասենյակ, խոհանոց, 2 ննջարան: Տունն ունի ավտոտնակ, կանաչապատ բակ, 3-րդ հարկին կից հողատարածք: Պարսպապատ է, ունի երկաթյա դարպաս: