Նորք Մարաշում վաճառվում է 541 քմ մակերես ունեցող 3 հարկանի առանձնատուն, որն ունի նաև 1300 մ հողատարածք: Առանձնտատունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ՝ դարբնի ախատանքով, եվրո պատուհաններ: Տան ամբողջ պատուհանների, աստիճանավանդակների և բաց պատշգամբների երկաթները զարդարված են դարբնի աշխատանքներով, ինչն ավելի է հարստացնում տան ներքին և արտաքին տեսքը: Ջեռուցումն անհատական է ՝ գազի կաթսայի միջոցով: Տունն ունի նկուղային հարկ, որտեղ կա խոհանոց, զգեստասենյակ, սանհանգույց: 1-ին հարկը բաղկացած է հյուրասրահից, խոհանոցից, աշխատասենյակից և սանհանգույցից: 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, սանհանգույց, 3-րդ հարկը մանսարդային է՝ կազմում է 1 ընդհանուր հանգստի սենյակ և սանհանգույց: Մանսարդային հարկի առաստաղի լուսավորումն իրականացված է փայտային կոմպոնենտներով՝ յուրահատուկ տեսք հաղորդելով հանգստի սենյակին: Ամբողջ տան հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, որոշ հատվածներ պատված են սալիկներով: Ինտերիերային աշխատանքները կատարված են նուրբ ոճային համադրությունների մեջ: Առանձնատունը լիովին ապահովված է գույքով և անհրաժեշտ պարագաներով: Սանհանգույցները երեսպատված են բարձրակարգ կերամիկական սալիկներով՝ համալրված որակյալ սանտեխնիկայով: Ունի բարեկարգ բակ, որտեղ կա բացօթյա լողավազան, ամառային խոհանոց՝ իր անհրաժեշտ պարագաներով և հանգստի տաղավար: Նաև առկա է բաց և փակ ավտոկայանատեղի: Հողամասը մշակված է կան պտղատու ծառեր, և գեղեցիկ ծաղիկներ: Բոլոր կողմերից տունը պարսպապատված է քարով: