Հրազդան մարզադաշտի մոտ՝ «Գյումրի» հյուրանոցից քիչ հեռու, վաճառվում է երկու հարկանի առանձնատուն։ Շինության մակերեսը կազմում է 179քմ, իսկ կից հողտարածքինը՝ 282։ Ապահովված է մշտական ջրով, գազով, անցկացված է ջեռուցման համակարգ՝ գազի կաթսա։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները եվրոարտադրության են։ Խոհանոցը և սանհագույցը սալիկապատված են։ Լոգասենյակում կա նաև գազի ջրատաքացուցիչ։ Մոտակայքում կարող եք գտնել 14–րդ մանկապարտեզը և 80–րդ դպրոցը։ Փոքր ինչ հեռու կգտնեք նաև բոլոր անհրաժեշտ խանութները և Կիլիկիայի հացի փուռը։