Տիգրան Մեծի պողոտայում օրավարձով (նվազագույը 5 օր) կամ երկարաժամկետ վարձակալության է տրվում, նաև վաճառվում է 3 հարկանի` նկուղով և մեծ բակով առանձնատուն: Առանձնատան շինության մակերեսը 303 քմ է, հողատարածքը` 935 քմ: Այն կապիտալ վերանորոգված է, տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է որակյալ մանրահատակով, մյուս մասը սալիկներով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, խոհանոց, 1 ննջարան և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` 6 ննջասենյակ, 2 սանհանգույց և բաց պատշգամբ: Խոհանոցը և բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, ապահովված են կենցաղային տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Առանձնատան բակում կա բացօթյա լողավազան, կանաչապատ այգի, մանղալով: Առանձնատունը պարսպապատ է, առկա է ավտոկայանատեղի: