Վաճառվում է կամ վարձով է տրվում 2 հարկանի նորակառույց առանձնատուն բնակելի՝ 540 քմ մակերեսով և 417 քմ տնամերձ հողատարածքով և նկուղով, որը գտնվում է Կիլիկիա թաղամասում: Առանձնատունը կապիտալ վերանորոգվել է և դեռևս չի բնակեցվել։ Տեղադրված է մուտքի երկաթե դուռ, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է բարձրորակ կաղնե մանրահատակով: Աստիճանները մարմարապատ են: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով։1-ին հարկը բաղկացած է ընդարձակ հյուրասենյակից` յուրօրինակ բուխարիով, խոհանոցից, սանհանգույցից, 2-րդ հարկում կա 4 ննջասենյակ, բոլորն առանձին սանհանգույցներով, բաց պատշգամբներ:: Սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են սանտեխնիկայով: Սենյակները ընդարձակ են ու լուսավոր, մասամբ կահավորված են: Առանձնատունը պարսպապատված է, բակում ունի խորդանոց, ամառային զրուցարան՝ մանղալով, ավտոկայանատեղի։ Առկա է եռաֆազ հոսանք: