Առանձնատուն, Մեծ Կենտրոն, Երևան

25 Մայիս 2022
 
Ձորափի 40/7 Բնակելի՝ 800 մ2, հողատարածք` 870 մ2 3 հարկանի , նորակառույց Կոդ` 110925   |   http://est.am/110925 click to copy the link
Վաճառք - 3,000,000 $

"Նաիրի" բժշկական կենտրոնի մոտակայքում, Ձորափի փողոցում վաճառվում է գեղեցիկ ճարտարապետական շինությամբ` 3 հարկանի առանձնատուն՝ բնակելի 800 քմ մակերեսով և 870 քմ տնամերձ հողատարածքով: Առանձնատունը նոր է կառուցվել և դեռևս չի բնակեցվել։ Վերանորոգման հիմնական աշխատանքները կատարված են, օգտագործվել են բացառապես բարձրորակ շինարարական նյութեր, տեղադրվել են եվրոպատուհաններ: Շենքի ճարտարապետության նախագիծը մշակվել և իրականացվել է դիզայներական լուծումներով: Նկուղային հարկում առկա է կաթսայատուն, լվացքատուն, մարզասրահ, խորդանոց, 1 սանհանգույց և ավտոկայանատեղի` 5 մեքենայի համար նախատեսված: 1-ին հարկը բաղկացած է հյուրասենյակից, խոհանոցից, աշխատասենյակից ու 1 սանհանգույցից, 2-րդ հարկը` նախասրահից, հյուրասենյակից, 4 ննջասենյակներից` իրենց սանհանգույցներով, որից 2-ն ունեն բաց պատշգամբներ: Նախասրահից կա մուտք դեպի 3-րդ բաց պատշգամբը, որը տեղակայված է շենքի ճակատային մասում: Հատակը ծածկված է տաքացվող մարմարե սալիկներով, աստիճանները նույնպես մարմարից են: Տեղադրված է գազի կաթսա, նաև ֆալկոլային համակարգ: Սանհանգույցները սալիկապատված են բարձրորակ սալիկներով: Բակը առանձնահատուկ խնամք ունի, առկա է սիզամարգ` դեկորատիվ ծառերով, բուխարիով ամառային բարձրակարգ ոճով նորոգված զրուցարան: Շենքի երեսպատման և տարածքի պարսպապատման համար օգտագործվել է սպիտակ տրավերտին:

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Նորակառույց
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: -
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 6
  • Պատշգամբներ: 3
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ