Առանձնատուն, Երևան, Մեծ Կենտրոն

21 Հունվար 2020
 
Թաիրով 8 սենյակ Բնակելի՝ 510 մ2, հողատարածք` 700 մ2 3 հարկանի Կոդ` 104139
Վաճառք - 680,000 $

Հաղթանակ կամուրջի հարևանությամբ` Թայրով փողոցում, վաճառվում է եռահարկ առանձնատուն, որը հարմար է ձևափոխել նաև բիզնես նպատակով: Իդեալական է հյուրանոցի համար: Հողատարածքի մակերեսը կազմում է 700 քմ, շինության մակերեսը փաստացի՝ 510 քմ: Ամբողջ առանձնատունը նորոգված է: Կառուցվել է 2012 թվականին, մոնոլիտ կառույց է: 1-ին հարկում ընդարձակ հյուրասենյակն է, լոգարանը և կիսակառույց շոգեբաղնիքը: Այստեղ առաստաղի բարձրությունը կազմում է 3,30 մ: 2-րդ հարկում առկա է նախասրահ, 2-րդ հյուրասենյակ, խոհանոց և լոգարան: Առանձնատան 3-րդ հարկում առկա է 4 ննջարան, որոնցից մեկն ունի իր լոգարանը: Մյուս 3 ննջարանների համար նախատեսված է ընդհանուր 1 լոգարան: Առանձնատան 2-րդ և 3-րդ հարկերում, նախասրահն ու ննջարաններն ունեն իրենց պատշգամբները, որոնք նայում են դեպի Արարատ Լեռը: Հողատարածքը բարեկարգված է, տնկված են մրգատու ծառեր: Այգում կարելի է լողավազան կառուցել: Տանիքը հարթ է: Առանձնատունն ունի 2 մեքենայի համար նախատեսված ավտոտնակ: Հնարավոր է կառուցել հավելյալ հարկ և ընդլայնել առանձնատան մակերեսը: Առանձնատունը վաճառվում է ողջ գույքի և տեխնիկայի հետ միասին: Գույքը գնված է եվրոպական հայտնի և բարձրորակ բրենդներից: Վաճառքի արժեքը՝ 680,000 $

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: մոնոլիտ
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: կապ. վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: 2012
  • Կայանատեղի: քարե ավտոտնակ
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 5
  • Պատշգամբներ: 4
  • Խորդանոցներ: 1
  • Նկուղ: 1
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ