Առանձնատուն, Երևան, Մալաթիա-Սեբաստիա

28 Դեկտեմբեր 2020
 
Նոյ թաղ. 7 սենյակ Բնակելի՝ 580 մ2, հողատարածք` 3,000 մ2 3 հարկանի Կոդ` 94235   |   http://est.am/94235 click to copy the link
Վաճառք - 2,750,000 $

Վաճառվում է 4 հարկանի շքեղ, նմանը չունեցող առանձնատուն Նոյ թաղամասում: Թաղամասը գտնվում է քաղաքի հանգիստ և անաղմուկ հատվածում՝ կենտրոնից ընդամենը15 րոպե հեռավորության վրա։ Շինության մակերեսը 580 ք/մ. է, իսկ հողատարածքինը՝ 3000 ք/մ.։ Առանձնատունը կապիտալ նորոգված է, ունի յուրահատուկ դիզայներական և ճարտարապետական լուծումներ: Հատակը ծածկված է ձևավոր մանրահատակով և մարմարով: Պատերը ամբողջությամբ ներկված են էկոլոգիապես մաքուր ներկերով, իսկ աստիճանավանդակները դարբնի ձեռքի աշխատանք են։ Առանձնատունն ամբողջովին կահավորված է եվրոպական հայտնի արտադրողների կողմից արտադրված կահույքով: 1-ին հարկում կա ընդարձակ հյուրասենյակ, աշխատասենյակ և սանհանգույց: Նախատեսվում է նաև շոգեբաղնիք, ջակուզի և բուխարի։ 2-րդ հարկում՝ ընդարձակ և ամբողջովին կահավորված խոհանոցն է, մեծ նախասրահ, հյուրասենյակ և սանհանգույց։ 3-րդ հարկում՝ 3 ննջասենյակներ, 3 սանհանգույց, որոնցից մեկը ննջարանի հետ: 4-րդ հարկը զբաղեցնում է տեռասան, որտեղից բացվում է հիանալի տեսարան դեպի պարտեզ, Դալմայի այգիներ և իհարկե դեպի Բիբլիական Արարատը: Առանձնատան ներսում գործում է վերելակ, որի միջոցով կարելի է բարձրանալ տեռասա: Ջեռուցման համակարգը ֆանկոլային է և հատակը տաքացվում է, իսկ հովացման համակարգը՝ կենտրոնացված։ Ունի ոռոգման ավտոմատ համակարգ, 2 ջրագիծ, 2 հոսանքի գիծ և 2 տոննա տարողությամբ ջրի տարա։ Առանձնատունը պարսպապատ է, ունի 2 մուտք, տեղադրված են տեսախցիկներ, բակին կից կա օժանդակ շինություն՝ մոտ 100 ք/մ մակերեսով, որտեղ գտվում է պահակակետը: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և գեղեցիկ՝ մի կողմում բացօթյա ֆիլտրվող լողավազանն է, մյուս կողմում՝ շատրվաններ և հազվագյուտ դեկորատիվ ծառեր(նախատեսված է նաև ձմեռային այգի)։ Առանձնատանը կից կա 200 ք/մ. մակերեսով ավտոտնակ՝ նախատեսված 7 մեքենայի համար։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: ստորգետնյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 1
  • Ննջասենյակներ: 3
  • Սանհանգույցներ: 4
  • Պատշգամբներ: 4
  • Խորդանոցներ: 4
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Վերելակ:
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Խաղահրապարակ:
  • Լողավազան:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ