"Եվրոպա" ռեստորամից մի փոքր հեռու՝ Մուշ թաղամասում, վաճառվում է երեք հարկանի առանձնատուն։ Շինության ընդհանուր մակերեսը կազմում է 450 քմ, իսկ կից հողատարածքինը՝ 300 քմ է։ Առանձնատունը կապիտալ վերանորոգված է՝ համապատսախան վերջին եվրոպական ստանդարտներին, ապահովված է մշտական ջրով և գազով, ջեռուցվում է գազի կաթսայով։ Սանհանգույցը և խահոնցը սալիկպատաված են, կահավորված հարմարավետ կահույքով և սանտեխնիկայով։ Դրսի դուռը երկաթյա է, իսկ պատուհանները՝ եվրոարտադրության են։ Ունի ընդարձակ քարե ավտոտնակ, ինչպես նաև խաղասենյակ, իսկ բակում կա մեծ լողավազան։ Մոտակայքում կարող եք գտնել բոլոր անհրաժեշտ խանութները, դպրոց և մանկապարտեզ։