Վաճառվում է կամ վարձակալության է տրվում 3 հարկանի գեղեցիկ նորակառույց առանձնատուն՝ բնակելի 240 քմ մակերեսով, 13 քմ նկուղով և 360 քմ տնամերձ հողատարածքով, որը գտնվում է նորակառույց Մուշ բնակելի թաղամասում: Առկա է ավտոտնակ` 36 քմ մակերեսով: Առանձնատունը գեղեցիկ պարզությամբ կապիտալ վերանորոգված է, ինտերիերում մոդեռն մոտեցումները արտահայտվել է զսպված ու մեղմ գույների մեջ, ապահովված է անհրաժեշտ կոմունալ հարմարություններով։ Առանձնատունը ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, տեղադրված են օդորակիչներ, 1-ին հարկի հատակն ամբողջությամբ ծածկված է տաքացվող պրեսգրանիտով, 2-րդ հարկը` լամինատով: Սենյակները լուսավոր են և ընդարձակ, ամբողջը համալրված է բարձրորակ կահույքով և տեխնիկայով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: 1-ին հարկում կա նախամուտք, ընդարձակ հյուրասենյակ, առանձին խոհանոց, 1 ննջասենյակ և 1 սանհանգույց, 2-րդ հարկում` նախամուտք, 3 ննջասենյակ, 1 սանհանգույց, 2 բաց պատշգամբ, 3-րդ հարկը` ազատ տարածք է, որը կարելի է օգտագործել որպես հանգստի սենյակ, կա ընդարձակ տեռասա` գեղեցիկ տեսարանով: 4-րդ հարկում տեղադրված է արևային համակարգ` նաև ջրի տաքացման համար, ունի ջրի բաք: Բակը շատ բարեկարգ է, կա բացօթյա լողավազան` ջակուզիով, հանգստի տարածք` խոհանոցային հատվածով և բուխարիով, պահեստային տարածք, 1 սանհանգույց: Առկա է ավտոտնակ` 2 մեքենայի համար նախատեսված և բացօթյա տարածք` 3 մեքենայի համար: Տունն ապահովված է անվտանգության համակարգով, դարպասները հեռակառավարվող են: Վաճառվում է ամբողջ գույքով: