Վաճառվում է, վարձակալությամբ է տրվում կամ օրավարձով է հանձնվում առանձնատուն՝ 200 քմ մակերեսով և 550 քմ հողատարածքով, որը գտնվում է Ձորաղբյուրի ամառանոցներում: Առանձնատունն ապահովված է ժամանցի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով, ունի բացօթյա հետաքրքիր լողավազան՝ արհեստական ջրվեժով, ընդարձակ ամառային տաղավար` խոհանոցով, զրուցարանով, ինչպես նաև առկա է շոգեբաղնիք: Կապիտալ վերանորոգված է, կահավորված է հարմարավետ, հագեցած է տեխնիկայով և բոլոր տեսակի անհրաժեշտ կենցաղային իրերով: Ունի ինտերնետ կապ: Տեղադրված են ջեռուցմաան անհատական համակարգ: Առկա է հյուրասենյակ, խոհանոց, 4 ննջասենյակ, 3 սանհանգույց: Հատակը պատված է սալիկներով և լամինատով: Սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով: Ունի գեղեցիկ բաց պատշգամբ, որը հինալի տեսարան ունի դեպի այգի: Բակը խնամված է, ունի կանաչապատ տարածք: Այստեղ հարմար է անցկացնել տարբեր միջոցառումներ և տոնակատարություններ, միջավայրը գեղեցիկ է և տրամադրող: Առկա են` մանղալ-բուխարի` խորոված պատրաստելու բոլոր հարմարություններով: