Առանձնատուն, Ծաղկաձոր

16 Հոկտեմբեր 2017
 
6 սենյակ Ընդհանուր` 300 մ2, հողատարածք` 1,050 մ2 2 հարկանի Կոդ` 86824
Վաճառք - 220,000 $
Վարձակալություն - 1,500 $/ամիս
Օրավարձ - 250 $/օր

Վաճառվում կամ վարձով է տրվում 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 300 քմ. մակերեսով և 1050 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորի ամենագողտրիկ և անաղմուկ հատվածներից մեկում։ Այն կապիտալ նորոգված է՝ համապասխան վերջին եվրոպական ստանդարտներին և պահանջներին։ Առաջին հարկում է գտնվում ընդարձակ և լուսավոր նախասրահը և հյուրասենյակը՝ բուխարիով և նորաոճ կահավորանքով։ 2-րդ հարկում են գտնվում ննջարանները՝ իրենց առանձին լոգասենյակներվ և զգեստասենյակներով և անհրաժեշտ կահավորանքով և տեխնիկայով։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, ինչպես նաև տեղադրված են օդորակիչներ։ Առանձնատունն ապահովված է լավ ժամանակ անցկացնելու համար անհրաժեշտ բոլոր ժամացային պարագաներով՝ բացօթյա և փակ լողավազանով, խաղասրահով, թենիսով։ Ընդարձակ և կանաչապատ բակում՝ եղևնիների ներքո են գտնվում զրուցարանը՝ մոտ 15 մարդու համար նախատեսված, մանղալը և հայկական թոնիրը։ Ցանկության դեպքում կտրամադրվի խոհարար և մաքրուհի, ինչպես նաև հնարավոր է կազմակերպել շրջայց Ծաղկաձոր գեղատեսիլ վայրերով։ Առանձնատունը հնարավորություն ունի ընդունել մինչև 10-12 հյուր։ Օրավարձ՝ 200-300$ կախված օրերի քանակից և հյուրերի թվից։

 

Ավելացնել նախընտրելիների մեջ
Առանձնահատկություններ
  • Շինության տիպը: քարե
  • Տիպային նախագիծ: -
  • Վիճակը: եվրո վերանորոգված
  • Կառուցման տարեթիվ: -
  • Կայանատեղի: բացօթյա
  • Տաքացման համակարգ: գազի կաթսա
Սենյակներ
  • Խոհանոցներ: 2
  • Ննջասենյակներ: 4
  • Սանհանգույցներ: 6
  • Պատշգամբներ: 2
  • Խորդանոցներ: 4
  • Նկուղ: -
Ծառայություններ
  • Մարզասրահ:
  • Դոմոֆոն:
  • Վերելակ:
  • Լողավազան:
  • Խաղահրապարակ:
Կոմունալ հարմարություններ
  • Եռաֆազ հոսանք
  • Մշտական ջուր
  • Էլեկտրականություն
  • Գազ
  • Գազի հնարավորություն
  • Ինտերնետ
  • Արբ. TV
  • Կաբ. TV
Քարտեզ