Վաճառվում է 2 հարկանի գեղեցիկ առանձնատուն՝ բնակելի 154 քմ. մակերեսով և 60 քմ. տնամերձ հողատարածքով, որը գտնվում է Ծաղկաձորի լավագույն հատվածներից մեկում: Առանձնատունը կապիտալ վերանորոգված է։ Առաջին հարկում գտնվում է նախասրահը, հյուրասենյակը` բուխարիով, խոհանոցը և լոգասենյակ: 2-րդ հարկում 3 ննջասենյակ, 1 լոգասենյակ, 1 բաց պատշգամբ` հիանալի տեսարանով: Տեղադրված են եվրո պատուհաններ, երկաթե դուռ, հատակը ծածկված է սալիկով և լամինատով։ Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են և սանհանգույցները հագեցած են անհրաժեշտ սանտեխնիկայով։ Առանձնատունը կահավորված է և հագեցած է կենցաղային տեխնիկայով: Ապահովված է մշտական ջրով և գազով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Առկա է կաբելային հեռուստատեսություն և ինտերնետ։ Առանձնատունն ունի բարեկարգ բակ` ամառային մանղալով, զրուցարանով: Թաղամասն ունի անվտանգության համակարգ և աշխատակից: