Արարատի մարզի Խարբերդի սկզբնամասում, Նոր Ինեսա սուպերմակետի մոտ, քաղաքի կենտրոնից 40 րոպե հեռավորության վրա վաճառվում է 3 հարկանի առանձնատուն, որն ունի նաև նկուղ, 3-րդ հարկը մանսարդ է: Բնակելի մակերեսը 400 քմ է, հողատարածքը` 800 քմ, կա կից շինություն` 100 քմ, որը ծառայում է հանգստի տարածք` ռուսական շոգեբաղնիքով, փոքր լողավազանով, մեծ հանգստի սենյակով: Տունը նորմալ, մաքուր վիճակում է, որոշ հատվածներ կոսմետիկ վերանորոգման կարիք ունի: Ամբողջ հատակը ծածկված է կաղնե մանրահատակով: 1-ին հարկում կա հյուրասենյակ, խոհանոց, 1 սանհանգույց և փակ ավտոկայանատեղի, 2-րդ հարկում` 5 ննջասենյակ և 1 սանհանգույց, 3-րդ հարկը մանսարդ է, ունի 2 մեծ սրահ: Բոլոր սենյակները և խոհանոցը կահավորված են հարմարավետ։ Տարածքն ամբողջովին պարսպապատված է, բակում կա մանղալ, պտղատու ծառեր, բացօթյա լողավազան, կա երկաթյա դարպաս: Տունը տրված է երկարաժամկետ վարձակալությամբ, ինչը թույլ կտա ունենալու լրացուցիչ եկամուտ: