Վաճառվում է 3 հարկանի հարմարավետ առանձնատուն՝ բնակելի 309 քմ մակերեսով և 191 քմ տնամերձ հողատարածքով, որը հարմար է նաև կոմերցիոն նպատակների համար: Այն գտնվում է Սասունցի Դավիթ փողոցի առաջին գծում: Առաստաղի բարձրությունը 3,5 մ է: Տունը հիմնովին վերանորոգվել է` օգտագործելով միայն բարձրորակ շինանյութ, տեղադրված է անհատական ջեռուցման համակարգ, հատակը ծածկված է մանրատախտակով և սալիկներով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած է որակյալ սանտեխնիկայով: Առկա է նկուղ: 1-ին հարկում կա նախասրահ և ննջասենյակ, 2-րդ հարկում` նախասրահ, հյուրասենյակ, խոհանոց, խորդանոց, սանհանգույց և բաց պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի փողոց: 3-րդ հարկը բաղկացած է նախասրահից, 4 ննջասենյակներից և սանհանգույցից: Սենյակները և խոհանոցը գեղեցիկ կահավորված են: Բակում կա ամառային խոհանոց, մանղալ, դեկորատիվ բույսերով կանաչ տարածք և ընդարձակ քարե ավտոտնակ: Տարածքն ամբողջությամբ պարսպապատ է, տեղադրված է անվտանգության համակարգ: