Ռոստովյան փողոցի սկզբնամասում վաճառվում 2 հարկանի` մանսարդով հարմարավետ առանձնատուն: Առանձնատունը վերանորոգված է։ Շինության մակերեսը 240 քմ. է, իսկ հողատարածքինը 220 քմ. է: Տեղադրված է եվրո պատուհաններ, օդորակիչ, հատակը ծածկված է մանրահատակով և սալիկով: Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով: Սանհանգույցները և խոհանոցը սալիկապատված են: 1-ին հարկում հյուրասենյակն է, սանհանգույցը, խոհանոցը: 2-րդ հարկում` 4 ննջասենյակ, 1 սանհանգույց: Մանսարդային հարկում` 2 ննջասենյակ, 1 սանհանգույց: Առանձնատունը պարսպապատ է, բակում կան պտղատու ծառեր և ծաղիկներ, ամառային հանգստի համար նախատեսված հատված և բացօթյա ավտոկայանատեղ: Վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված պահարանների հետ միասին: