Երկու հարկանի առանձնատունը գտնվում է Դավիթաշենի 2-րդ թաղամասում՝ զորամասի մոտ, բարձրահարկ շենքերից 150 մ հեռավորության վրա։ Տունը բոլոր կողմերից պարսպապատ է և երեսպատված սրբատաշ քարերով։ Բնակելի մակերեսը կազմում է 330 ք.մ, հողատարածքը՝ 600 ք.մ։ Տեղադրված է մետաղյա մուտքի դուռ, եվրոպական արտադրության պատուհաններ։ Բոլոր հիմնական աշխատանքները, օրինակ գազի և ջրի խողովակների տեղադրումը, հոսանքի լարերի անցկացումը, կատարված են։ Գրեթե բոլոր սենյակները հարդարված են։ Բակում ունի ավտոտնակ։ Տան հետ միասին $30,000 հավելավճարի դիմաց կվաճառվի նաև հողատարածք։