Վաճառվում է կամ վարձով է տրվում 3 հարկանի շքեղ և գեղեցիկ առանձնատուն, որի շինության մակերեսը 300 քմ. է, իսկ հողատարածքինը՝ 700 քմ.։ Այն գտնվում է Դավթաշեն Ձոր 1 թաղամասում։ Առանձնատունն ունի նախասրահ, առանձին խոհանոց, հյուրասենյակ, 4 ննջասենյակ, 3 սանհանգույց։ Ջեռուցվում է գազի կաթսայի միջոցով, բոլոր սենյակներում տեղադրված են նաև օդորակիչներ։ Կան 5 բաց պատշգամբներ՝ գեղեցիկ տեսարաններով: Առանձնատան բակը ևս շատ բարեկարգ է և կանաչապատ, առկա ե բացօթյա լողավազան: Առանձնատունը պարսպապատ է, ունի հեռակառավարվող դարպաս, ինչպես նաև բաց և փակ ավտոկայանատեղիներ: Թաղամասը շատ բարեկարգ է, կա շուրջօրյա անվտանգության համակարգ։