Արտաշատի խճուղում՝ Երևանից 20 կմ հեռավորության վրա վաճառվում է 500 քմ բնակելի մակերեսով և 1200 քմ հողատարածքով` 3 հարկանի առանձնատուն։ Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են ջեռուցման և օդորակման համակարգեր, եվրո պատուհաններ, հատակը ծածկված է գորգ մանրահատակով և սալիկներով, սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով և հագեցած են բարձրորակ սանտեխնիկայով: Բոլոր սենյակները գեղեցիկ կահավորված են, համալրված կենցաղային տեխնիկայով: 1-ին հարկը բաղկացած է ավտոտնակից, հյուրասենյակից, խոհանոցից և սանհանգույցից, 2-րդ հարկում կա 5 ննջասենյակ, հյուրասենյակ և սանհանգույց, 3 -րդ հարկում` նախասրահ, 1 ննջասենյակ և սանհանգույց: Առկա է ընդարձակ տերասա` գեղեցիկ տեսարանով, կա նաև նկուղ: Բակը պարսպապատ է և խնամված, ունի կանաչ տարածք՝ պտղատու ծառերով, եղևնիներով, տույաներով և հազվագյուտ դեկորատիվ բույսերով, 25 հոգու համար նախատեսված տաղավար` բուխարիով և ամառային խոհանոցով, կա բաց լողավազան (11 x 7.5 մ) և սանհանգույց: Տարածքն ապահովված է անվտանգության համակարգով: