Երևանից ընդամենը 30 կմ հեռավորությամբ՝ Արագածոտնի մարզում, Արտաշավան համայնքում՝ Սաղմոսավանի հարևանությամբ, վաճառվում է 2 հարկանի առանձնատուն, որի մակերեսը՝ 130 քմ, իսկ հողինը՝ 675 քմ: Առանձնատունը բաղկացած է լինելու 4 սենյակից, 2 սանհանգույցից, ամբողջությամբ պարսպապատված է: Ներսի պատերը կտրտած, գաջված, պատուհանները տեղադրված վիճակում: Տեղադրվելու է մուտքի դուռ, արտաքին պատերը ջերմամեկուսիչ տեխնոլոգիայով են լինելու: Բակը բարեկարգվելու է, ինչպես նաև՝ լինելու է՝ ֆիլտրացվող բացօթյա լողավազան՝ 7x 4 մ չափերով, ավտոմատ ոռոգման համակարգ, դեկորատիվ և պտղատու ծառեր, ամառային խոհանոց, բացօթյա տեռասա, անվտանգության համակարգ և արևային պանելներ: Վճարումը հնարավոր է նաև փուլային տարբերակով՝ սկսած 20 % կանխավճարից: Առանց գործակալության միջնորդավճարի: Շինարարական աշխատանքների ավարտը՝ 2025թ․ գարուն: