ՇՏԱՊ` Նոր Հաճն համայնքի Արգելի 22-րդ փողոցում վաճառվում է 3 հարկանի առանձնատուն` բնակելի 148 քմ մակերեսով և 524 քմ հողատարածքով: 1-ին հարկը կիսանկուղ է: Տունը կապիտալ վերանորոգված է, տեղադրված են եվրո պատուհաններ, ջեռուցումը կատարվում է էլեկտրականությամբ: Լոգասենյակը և սանհանգույցները սալիկապատված են և հագեցած են սանտեխնիկայով: Ամառանոցն ունի 2 բաց պատշգամբ` այգու գեղեցիկ տեսարաններով: Սենյակները հարմարավետ կահավորված են, համալրված են անհրաժեշտ տեխնիկայով: Բաղկացած է հյուրասենյակից, առանձին խոհանոցից, 3 ննջարանից, ունի 2 բաց պատշգամբ: 2 հարկերում կան սանհանգույցներ: Ունի գեղեցիկ այգի` պտղատու ծառերով, բակում կա ամառային տաղավար, լողավազան, 1 սանհանգույց, ծածկով ավտոկայանատեղի` 1 մեքենայի համար: Տունը պարսպապատված է, ունի երկաթյա դարպաս, տեղադրված է Hikvision բարձրակարգ տեսաձայնագրման համակարգ: Գործում է օպտիկական մալուխով անխափան ինտերնետ: Մոտակայքում է Հրազդան գետը, ոչ հեռու կա ձկնանոց: Վաճառվում է ամբողջ գույքով: Հնարավոր է փոխանակում Էլեկտրական ավտոմեքենայի հետ ձեր կողմից հավելավճարով: